14 հուլիսի 2006 - 14:32 AMT
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ առաջին տիկին Բելա Քոչարյանն այսօր այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորելով դեսպանության աշխատակազմին, գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական փոխգործակցությունը զարգանում է բավականին արդյունավետ: Նշվել է, որ 2006-2007թթ. հայտարարվել է Հայաստանի տարի Ֆրանսիայում, ինչը, կողմերի գնահատմամբ, երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների վկայությունն է: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Ֆրասիայում Հայաստանի տարին կօգնի Ֆրանսիայի ժողովրդին ավելի մոտիկից ծանոթանալ դարավոր ավանդույթներ ունեցող հայ մշակութային ժառանգությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: