14 հուլիսի 2006 - 17:01 AMT
ՆԱՏՕ ԽՎ-ն չի պատրաստվում իրենով փոխարինել ԵԱՀԿ Միսնկի խումբը
Մեկնաբանելով այն ինֆորմացիան, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պյեր Լելուշը առաջարկություններ է նախապատրաստել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների համար` Լեռնային Ղարաբաղի հակմարտության կարգավորման հարցի վերաբերյալ` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է այսօր, որ «եթե Լելուշն իր մտքերն է արտահայտում, մենք պատրաստ ենք քննարկել դրանք, սակայն դա ամենեւին էլ չի նաշանակում, որ ՆԱՏՕ ԽՎ-ն ցանկանում է իրենով փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը»: «Մինսկի խմբի փոխարինման մասին խոսելն անիմաստ է»,- ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը: Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը նշել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն չի մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ԼՂ իշխանությունները տեղյակ են հարցի կարգավորման ուղղությամբ տարվող բոլոր քայլերին:

Խոսելով Բաքվի կողմից հնչող մեղադրանքների մասին` Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքներում իբր տեղի ունեցող հրդեհումների վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարեց. «Մենք նրանց խաղը չենք խաղա»: Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ վերջերս եվրոպական կառույցներից մեկը, «ես չեմ ցականում անվանել այն, մեզ դիմեց իրավիճակի պարզաբանման համար, եւ ես բավականին կտրուկ ձեւով ասեցի, որ մենք ժամանակ չունենք ուշադրություն դարձնել այդպիսի հայտարարությունների վրա եւ խաղալ Բաքվի խաղերը»: «Եղել է մոնիթորինգ, որն էլ ցույց է տվել իրականությունը»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը, հայտնում է Regnum-ը: