Ռուսաստանը մտադիր է հատուցում պահանջել Գերմանիայից ԽՍՀՄ վրա հարձակվելու համար

Ռուսաստանը մտադիր է հատուցում պահանջել Գերմանիայից ԽՍՀՄ վրա հարձակվելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են պահանջել Գերմանիայից հատուցել ԽՍՀՄ վրա հարձակման վնասը, այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:

Գումարի գնահատմամբ կզբաղվի հատուկ աշխատանքային խումբը:

«Փաստորեն Գերմանիան ոչ մի ռեպարացիա չի վճարել Մեծ հայրենական պատերազմի տարիներին ավերածությունների ու վայրագությունների համար: Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հետ համաձայնագիր է կնքվել ռեպարացիաների վճարումների դադարեցման մասին, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, առավել ևս միավորված Գերմանիայի հետ նման համաձայնագիր չի կնքվել, ուստի, հարցը բաց է մնում»,-հստակեցրել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը:

Ստացվում է, որ Գերմանիան հատուցել է վնասը նույնիսկ այն երկրներին, որոնք չեն մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ըստ նրա, «նացիոնալ-սոցիալիստական անարդարությունների հատուցման» արդյունքում, Իսրայելը մոտ 60 մլրդ եվրո է ստացել:

«Ստացվում է, որ Գերմանիան հատուցում է վճարել Հոլոքոսթի 6 մլն զոհերին՝ միաժամանակ անտեսելով ԽՍՀՄ 27 մլն զոհերին: Կարծում եմ, որ ընթացիկ գներով հաշվելու դեպքում հատուցման ամփոփ գումարը կկազմի առնվազն 3-4 տրիլիոն եվրո, որը Գերմանիան պետք է վճարի ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին»,-ասել է խորհրդարանականը: Փորձագետները միակարծիք են, որ թեև պահանջը հիմնավորված է, գրեթե անիրական կլինի փոխհատուցման գումարներ գանձել պատերազմի ավարտից 70 տարի անց:

Հունվարի վերջում Գերմանիայի հատուցման պահանջ ներկայացնելու մտադրության մասին հայտարարեց Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա» պարբերականի, հաղթանակած «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունը հայտարարեց, որ Աթենքում այդ հարցը դիտարկվում է որպես «պատմական պարտք, միջազգային, եվրոպական պարտք հույն ժողովրդին, որն անմիջական կապ ունի հույների հիշողության հետ»:

2013-ի հունվարին Հունաստանն արդեն հաշիվ ներկայացրել էր Բեռլինին՝ մոտ 160 մլրդ եվրոյի Հունաստանի տարածքում Մեծ հայրենականի տարիներին նացիստների գործողությունների համար: Գերմանիայի իշխանություններն այն ժամանակ հայտարարեցին, որ Գերմանիան ոչինչ պարտք չէ Աթենքին, քանի որ 1960 թ. պայմանագրով արդեն վճարել է 115 մլն գերմանական մարկ՝ մոտ 55,4 մլն եվրո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---