14 հուլիսի 2006 - 19:31 AMT
Հուլիսի 18-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Բոսնիա եւ Հերցոգովինա
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 18-ին մեկնում է Բոսնիա եւ Հերցոգովինա պաշտոնական այցով: Այդ մասին Վ. Օսկանյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի այցի նպատակն աջակցությունն է Հայաստանի եւ Բոսնիա եւ Հերցոգովինայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նրա խոսքերով այս այցելությունը վաղուց էր ծրագրվում եւ մի քանի անգամ հետաձգվել է օբյեկտիվ պատճառներով: