14 հուլիսի 2006 - 20:33 AMT
Հայաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ զորավարժությունների հաջող կազմակերպման համար
ՆԱՏՕ-ի «Rescuer-2006» զորավարժությունները` ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության աջակցությամբ, ուղղված են արտակարգ իրավիճակներում զինվորականների գործողությունների մակարդակի բարձացմանը: Դրանք խոսում են տարածաշրջանի անվտանգության շահերից: Այդ մասին զորավարժությունների բացման արարղության ժամանակ Երեւանում հայտարարել է Հայաստանր պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, փրկարարների զորավարժությունները շատ կարեւոր են, քանի որ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որի դեպքում նրանց ծառայությունները չափազանց անհրաժեշտ դառնան: «Ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ զորավարժությունների նախապատրաստական փուլը պարզապես հոյակապ անցավ. ԱՄՆ եվրոպական հրամանատարությանն ու ՀՀ պաշտպանության նախարարաությանը հաջողվեց կատարել այս զորվարաժությունների կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,- ընդգծել է Սարգսյանը: Պաշտպանության գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ զորավարժությունները հաջող կանցնեն եւ հուլիսի 24-ին զորքերը կցուցադրեն այն ամենը, ինչ նրանք սովորել են այս ընթացքում:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանը միշտ բաց է համագործակցության համար եւ պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ զորավարժությունների հաջող կազմակերպման համար: «Զորավարժության մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի, նրա մշակույթի, պատմության հետ եւ հայրենիք տանել ամենահաճելի տպավորությունները»,- ասել է Սարգսյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ ներկա զորավարժությունները երկրորդն են Հայաստանում, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից: