Հայ սպաները մեծ աշխատանք են կատարել «Փրկարար-2006» զորավարժությունների նախապատրաստության համար

PanARMENIAN.Net - «Հայ սպաները մեծ աշխատանք են կատարել «Փրկարար-2006» զորավարժությունների նախապատրաստության համար: Պետք է նշեմ, որ այդ գործում նրանց օգնել են Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի սպաները»,- «Փրկարար-2006» զորավարժությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, ԱՄՆ կառավարությունն ամեն տարի ֆինանսավորում է մի քանի ռազմական զորավարժություններ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: «Այս զորավարժությունները մոտեցնում են Եվրոպան եւ Եվրասիան եւ օգնում են անվտանգության ապահովմանը»,- նշել է Ջոն Էվանսը: Նա նաեւ ընդգծեց, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ տարերային կամ այլ կարգի աղետներից: «Հարեւանների պարտքը միմյանց օգնելն է: Պետությունները պետք է պատրաստ լինեն դրան եւ դա հանդիսանում է այսպիսի զորավարժությունների գլխավոր նպատակը»,- ասել է Երեւանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---