Ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը. Վնասվել են տների պատերն ու տանիքները

Ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը. Վնասվել են տների պատերն ու տանիքները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը: Փետրվարի 5-ին գնդակոծվել է Այգեպարը: Ինչպես հայտնել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, գնդակոծման հետևանքով վնասվել է մի քանի տուն՝ պատերը, տանիքները, կոտրվել են ապակիները:

Փետրվարի 5-ի առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ:

Ավելի վաղ, փետրվարի 4-ին Հովհաննիսյանy ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա: Նա հավելել էր, որ փետրվարի 4-ին ժամը 22:40-ից սկսած Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակի հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի 85-ամյա բնակիչ Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նախորդ շաբաթ` հունվարի 29-ին` ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում վիրավորվել են 2 զինծառայող: Նրանք գիշերվա 2-ն անց 50-ին տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Սպիտակի բնակիչ, 1987-ին ծնված Գրիշա Օթարյանը ԲԿ է տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով և կրծքվանդակի քերծվածքով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967-ին ծնված Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով: Իջևանի ԲԿ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի հանդեպ նորից դիվերսիոն ներթափանցմանփոձեր էր ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են խումբն ու մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Հայկական կողմը կորուստներ չունի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---