Առցանց առևտրի կանոնները ԵՏՄ-ում դեռևս անփոփոխ կմնան

Առցանց առևտրի կանոնները ԵՏՄ-ում դեռևս անփոփոխ կմնան

PanARMENIAN.Net - Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում հավանության է արժանացել Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) «Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի մշակման մասին» կարգադրության նախագիծը:

Նախատեսվում է, որ ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունները ԵՏՀ հետ համատեղ կմշակեն Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի նախագիծն ու կներկայացնեն այն ԵՄԽ հերթական նիստի քննարկմանը:

Բացի այդ, ինչպես հայտնել են ԵՏՀ-ում, Հանձնաժողովի Խորհրդի անդամները քննարկել են միջազգային փոստային ցանցով և փոխադրիչների կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների մաքսազերծ ներմուծման գնային և քաշային նորմերի միասնականացման հարցը: Որոշվեց պահպանել Միության անդամ երկրներում գործող նորմերը մինչ ԵՏՄ Մաքսային օրենսդրության ընդունումը: Այսպիսով, անդրսահմանային առցանց առևտրի կանոնները դեռևս կմնան անփոփոխ:

Նիստում հավանության է արժանացել նաև 2015-ին Բելառուսի ներկայացուցիչ Վասիլի Մատյուշևսկու նշանակումը ԵՏՀ Խորհրդի նախագահի պաշտոնում:

Օրակարգի հիմնական հարցերից էր նաև ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու պայմանների մասին արձանագրությունների նախագծերի պատրաստման հարցը, հայտնում է Evrazesnews.ru-ն:

Դեռ 2014-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ առցանց առևտրի հարկման մակարդակը պետք է համաձայնեցված լինի Մաքսային միության ներսում, պահպանելով պետությունների ֆինանսական շահերը: «Առևտրի հարկադրման մակարդակը պետք է ներդաշնակեցված լինի Ղազախստանի հետ, քանի որ եթե Ղազախստանում մի թիվ լինի, Ռուսաստանում՝ այլ, Բելառուսում՝ մեկ ուրիշը, ապա ամբողջ բիզնեսը կտեղափոխվի կամ Ղազախստան, կամ ՌԴ, կամ էլ Բելառուս»,-ասել է ր Պուտինը:

«Մենք դա կանենք հավասարակշիռ, չարդարացված ուժեղ հարվածներ չհասցնելով բիզնեսին, այլ, հակառակը, պահպանելով աշխատելու համար բարենպաստ մակարդակը, ապահովելով պետության ֆիսկալ շահերի պահպանումը»,-ասել է ՌԴ նախագահը:

Հոկտեմբերի 17-ին ՌԴ վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեց անմաքս առցանց առևտրի շեմը 1000 եվրոյից մինչև 150 եվրո նվազեցնելու հարցը:

Հոկտեմբերի վերջում ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտնեց, որ նախատեսվում է շեմը սահմանել 500 եվրոյի չափով, քանի որ այդ մակարդակից բարձր սկսվում է բիզնեսը, և «անհասկանալի է, թե ինչու այն պետք է ազատվի մաքսատուրքերից, եթե ապրանքները ստանում է արտասահմանից փոստով: Իսկ մինչև 500 եվրո արժողությամբ ծանրոցներով, որպես կանոն, մարդիկ ուղարկում են անձնական օգտագործման իրեր, դրանք լրացուցիչ հարկադրում չեն անցնի»,-ասել էր նա:

Առաջարկվում է նաև սահմանափակել ծանրոցի քաշը 10 կգ և սահմանափակում մտցնել, որի համաձայն նման գործարք կարելի է կատարել ամիսը միայն մեկ անգամ: Ըստ գործող կարգի, ծանրոցի քաշը չպտեք է գերազանցի 31 կգ, իսկ հաճախականությունը սահմանափակված չէ:

Ըստ Հայաստանի մաքսային օրենսդրության, ֆիզիկական անձինք առանց մաքսատուրքի կարող են ստանալ ծանրոց, որի արժեքը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ քաշը՝ 20 կգ:

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ից:

Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:

Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---