Հուլիսի 23-ին Իրաք է մեկնում հայ խաղաղապահների չորրորդ հերթափոխը

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Իրաք է մեկնում հայ խաղաղապահների չորրորդ հերթափոխը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, մինչ այժմ Իրաք են գործուղվել երեք զորախումբ` յուրաքանչյուրը 46 զինծառայողի կազմով: Ներկայումս Իրաքում տեղակայված հայկական երրորդ զորախումբն ունի հետ-յալ կազմը. երեք շտաբային սպաներ, երկու ռազմական բժիշկներ, սակրավորային ջոկ (10 ակրավորներ), տրանսպորտային դասակ (31 վարորդներ): Նշենք, որ Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործողություններին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են 2005թ. հունվարի 25-ից:
 Ուշագրավ
---