ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՐՎԵԼ ԵԱՀԿ ԱՆԴԱՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Բրյուս Ջորջն առաջարկել է ԵԱՀԿ տեղեկատվական գրասենյակներ բացել այդ կազմակերպության անդամ բոլոր 55 երկրներում: Նախօրեին հանդես գալով Պորտոյում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում` նա հիմնավորել է այդ կենտրոնների ստեղծումը քաղաքական գործիչներին եւ քաղաքացիներին համաեվրոպական գործընթացներին իրազեկ դարձնելու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ընդլայնման գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքերով, այդ առաջարկությունը քննարկումների թեմա կդառնա ԵԱՀԿ ԽՎ 2003 թվականի հուլիսին կայանալիք տարեկան նստաշրջանում:
 Ուշագրավ
---