HRW-ն Եվրոպական խաղերին ընդառաջ պահանջել է ազատել Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիրներին 5 մարտի 2015 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ը Եվրոպական խաղերից 100 օր առաջ պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված հասարակական ակտիվիստներին և լրագրողներին, հայտնում է Contact.az-ը: «Ադրբեջանի կառավարության կողմից լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հարձակումները չեն համապատասխանում Օլիմպիական խարտիայի՝ մամուլի ազատության և մարդկային արժանապատվության վերաբերյալ ոգուն և տառին»,- հայտարարել է HRW-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ջեյն Բյուկենենը: Human Rights Watch-ը եվրոպական երկրների ղեկավարներին կոչ է արել Բաքվին զգուշացնել, որ եթե Ադրբեջանի հակաիշխանամետ ներկայացուցիչները ազատ չարձակվեն, ապա իրենց բարձրաստիճան պատվիրակությունները չեն մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին: «Օլիմպիական կոմիտեներն ու ազգային կոմիտեները պետք է ասեն Բաքվին, որ նա ոտնահարում է օլիմպիական իդեալներն ու պետք է ազատ արձակի ձերբակալված ակտիվիստներին ու լրագրողներին, չեղյալ համարի ԶԼՄ-ների ու խոսքի ազատության բոլոր սահմանափակումները»,-ասվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունը նաև ֆոտոսլայդ է տարածել Ադրբեջանում ձերբակալությունների ժամանակագրությամբ: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները: 2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։ Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի առնչությամբ նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |