Իսրայելցի հետախույզ. Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի բանակը կրկին կպարտվի![]() 11 մարտի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի բանակը, ընդհանուր առմամբ, շանսեր չունի: Կարծիքը Իսրայելի «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմիինն է: Պաշտոնաթող հետախույզը վստահեցրել է, որ նոր պատերազմ փորձում են հրահրել ամերիկացիները: «Դրանով նրանք ցանկանում են Հայաստանին դուրս մղել Մաքսային միությունից»,- պարզաբանել է նա` նկատելով, որ Վաշինգտոնին բացարձակ հետաքրքիր չէ, թե ի վերջո Ղարաբաղը ում բաժին կհասնի և ով կհաղթի այդ պատերազմում, «Գոլոս Արմենիին» հղումով գրում է Panorama.am-ը: Հարցին, թե արդյոք պատերազմի վերսկսման միջոցով ղարաբաղյան հարցը կլուծվի, իսրայելցի փորձագետը պատասխանել է, որ այն կարող է ավարտվել ադրբեջանական բանակի հերթական պարտությամբ: «Ինչ էլ անեն նավթային ազդեցությունները, դրանք հայկական բանակի առաջ շանսեր չունեն»,- ասել է իսրայելցի մասնագետը` չտարանջատելով հայկական բանակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակից: Նա շեշտել է, որ պատերազմի դեպքում հայերը կվերադառնան իրենց նախկին դիրքերին, իսկ ինչ վերաբերում է Նախիջևանի հարցին, ապա այն շոշափում է Թուրքիային, թեև Նախիջևանի գրավումը Հայաստանի համար առավել կարևոր է, քան ինչ-որ այլ շրջանների: Կեդմին անդրադարձել է նաև հայ-իսրայելական հարաբերությունների ցավալի կետին` այն, որ պաշտոնական Երուսաղեմը չի ցանկանում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքով, նման քաղաքականությունը երկու հիմնական պատճառ ունի: «Առաջինը բավականին ցինիկ է` Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը, սակայն ներկայում այդ հարաբերությունները վերանայվում են Թուրքիայի նոր քաղաքականության պատճառով: Իսրայելի հակաթուրքական գիծը կարող է շարունակվել, և այդ ժամանակ Թուրքիան կդադարի ճանաչման համար զսպող գործոն լինել: Երկրորդ պատճառը պակաս ցինիկ չէ և պայմանավորված է նրանով, որ Իսրայելում որոշ շրջանակներ կարծում են, որ Շոայից (Իսրայելում այդպես են կոչում Հոլոքոստը) բացի այլ ցեղասպանություն չկա և չի կարող լինել»,-ավելացրել է Կեդմին` հույս հայտնելով, որ այդ մոտեցումը կվերանայվի, և վաղ թե ուշ Իսրայելը կանի այն, ինչ պետք է վաղուց արած լիներ` ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նատիվ»-ի նախկին ղեկավարը խոսել է նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի մասին, հատկապես Իրանի` հաշվի առնելով այդ երկրի կարևորությունը Հայաստանի համար: «Մեր հատուկ ծառայությունների գնահատականով, Իրանը Իսրայելի համար սպառնալիք չի հանդիսանում»,-մեկնաբանել է Կեդմին: Նրա խոսքով, Իսլամական հանրապետության դեմ հիպոթետիկ ռազմական գործողությունը շոշափելի արդյունքներ չի բերի և կարող է միայն մեկուկես-երկու տարով հետաձգել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը: Միաժամանակ Կեդմին ավելացրել է, որ Թեհրանը չի ձգտում զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերել, որպեսզի չարժանանա միջազգային հանրության վրդովմունքին: «Սակայն Իրանը ցանկանում է տեխնոլոգիական նման մակարդակի հասնել, որը հնարավորության դեպքում թույլ կտա նրան երկու ամսում միջուկային զենք ստեղծել»,-ավելացրել է փորձագետը` ընդգծելով, որ այդ պարագայում Իրանին կհետևեն Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը: Նրա խոսքով, ԱՄՆ-ում չեն ուզում Իրանին որպես միջուկային պետություն տեսնել, սակայն ժամանակին դա չէին ցանկանում նաև Հնդկաստանի և Պակիստանի պարագայում: Իսկ ինչ վերաբերում է մամուլում հայտնված տեղեկություններին, որ Իսրայելը համագործակցում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների հետ, մասնավորապես ջիհադիստներին առաջակցելու համար Սիրիայի տարածքում օդուժ կիրառելուն, հետախույզը նշել է, որ նախ, Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներն ուղղված էին ոչ թե ԻԼԻՊ-ին աջակցելուն, այլ ռազմական տեխնիկա տեղափոխող ավտոշարասյան վրա, որի միջոցով Սիրիայի իշխանությունները մտադիր էին զենք փոխանցել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Եվ երկրորդ, Գոլանի բարձունքները` շփման գիծը, վերահսկում է ոչ թե սիրիական բանակը, այլ «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, որը Երուսաղեմում պակաս չարիք չեն համարում: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |