ԵՏՄ երկրները նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկա կստեղծեն

ԵՏՄ երկրները նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկա կստեղծեն

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի հայեցակարգի նախագծին: Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, փաստաթուղթը համաձայնեցված է Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի ու Ռուսաստանի համապատասխան նախարարությունների ղեկավարների հետ: Սակայն հայեցակարգի հեղինակները նշում են, որ հիմնական սկզբունքներից մեկը անդամ երկրների շուկաների առանձնահատկությունները հաշվի առնելը կլինի: Խոսքը բեռների կաբոտաժային փոխադրումների մասին է:

«ԵՏՀ Կոլեգիայի անդամները հաստատել են միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների ավտոմոբիլային փոխադրումների փուլային ազատականացման ծրագիրը, միության անդամ մեկ այլ պետության տարածքում գտնվող կետերի միջև 2016-2025 թթ. համար»,-նշել են մամուլի ծառայությունում:

«Բացի այդ, դա աջակցություն կլնի թեթև ինքնաթիռների և քաղաքացիական ուղղաթիռների զարգացող արտադրությանը, որտեղ օգտագործվում են ներկրվող շարժիչներ»,-պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Կոմիտեն նաև հավանություն է տվել ԵՏՀ Խորհրդի միջոլորտային փաստաթղթին, որն ուղղված է երկաթուղային տրանսպորտի մրցունակության բարձրացման ու զարգացման համար պայմանների ստեղծմանը, անդամ պետությունների շուկաներում ոլորտի արտադրանքի փոխադարձ ներկայացման խոչընդոտների վերացմանը և ճյուղի արտահանման ներուժի աճին:

ԵՏՄ երկրները սկսել են աշխատել նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ: Ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան կներկայացնի ԵՏՄ անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ներքին մեծածախ սուբյեկտների միջև հարաբերությունների համակարգը՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկ համակարգերի հիման վրա:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---