ՏԻՄ ընտրություններ՝ առանց ընդդիմադիր և կին թեկնածուների. Լռության օր է

ՏԻՄ ընտրություններ՝ առանց ընդդիմադիր և կին թեկնածուների. Լռության օր է

PanARMENIAN.Net - Վաղը՝ մարտի 15-ին, ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են. այսօր լռություն օր է: Թեկնածուներից որևէ մեկն իրավունք չունի քարոզչություն իրականացել:

Համայնքապետ ու ավագանի են ընտրելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 59 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 68 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը, գրում է Panorama.am-ը:

Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու: 2015-ի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ:

Համայնքապետի թեկնածուների թվում կանայք չկան, չկան նաև ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրված թեկնածուներ: Համայքապետի պաշտոնի համար պայքարողները մեծամասամբ գործող գյուղապետերն են, որոնց մեծ մասը Հանրապետական են, մյուսները՝ անկուսակցական:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---