Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները որոշ համայնքներում![]() 16 մարտի 2015 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններում կան դեպքեր, երբ առաջադրված և գրանցված է մեկ թեկնածու: Նման համայնքների թվում քիչ չեն` Վայոց ձորի Չիվա, Շիրակի Հառիճ, Անուշավան, Սարակապ, Գեղարքունիքի Արփունք, Արագածոտնի Ափինգյուղ գյուղական համայնքները և Արմավիր քաղաքները, որտեղ գրանցվել և ընտրվել են միակ թեկնածուները: Հայտնի են համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական արդյունքների ընտրված որոշ թեկնածուներ: Արմավիրի Նալբանդյան համայնքում առաջադրված թեկնածուներից, ըստ նախնական արդյունքների, ընտրվել է Գրիգոր Մկրտչյանը` ստանալով 1218 քվե, իսկ նրա հիմնական մրցակից Արգիշտի Հարությունյանը` 785: Անվավեր քվեաթերթիկների թիվը 59 է: Արմավիր Նոր Արմավիրի գյուղապետի ընտրություններում առջևում Արթուր Ավետիսյանն է` 505 ձայներով, սակայն նրա և իր հիմնական մրցակից Կարեն Գրիգորյանի միջև տարբերությունը այնքան էլ շատ չէ`460, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվն էլ 9 է: Վայոց ձորի Չիվա համայնքում, որտեղ մեկ թեկնածու էր առաջադրված և գրանցված, ընտրվել է միակ թեկնածուն` Նաիրի Սարգսյանը, ով ստացել է համայնքի 661 ընտրողներից 354 –ի քվեները: Շիրակի Հառիճ համայնքում էլ ընտրվել է միակ թեկնածուն` Ռոլանդ Նազարեթյանը, նույն մարզի Անուշավան համայնքում նույնպես ընտրվել է միակ թեկնածուն` Երվանդ Հակոբյանը, Շիրակի մարզի Սարակապ համայնքում էլ` Արծրուն Խաչատրյանը: Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված թեկնածուներից առավել շատ քվեներ (408) ստացել է Մխթար Դանիելյանը, իսկ նրա հիմնական մրցակից Ռոմեր Ալեքսանյանը` 282: Կոտայքի մարզի Բջնի համայնքում, որտեղ թեժ ընտրապայքար էր գրանցված երեք թեկնածուների միջև, 1114 առավելագույն քվե է ստացել Արմեն Մաթևոսյանը, իսկ թեկնածուներ Ռազմիկ Հակոբյանն ու Սուրեն Հարությունյանը` համապատասխանաբար` 243 և 192: Գեղարքունիքի Դարակապ համայնքում, ըստ նախնական արդյունքների, ընտրվել է Վահան Մարգարյանը` 53 ձայնով, իսկ նրա մրցակից Վլադիմիր Սարկիսյանն ստացել է 50 քվե, գրանցվել է 0 անճշտություն: Նույն մարզի Արփունք համայնում էլ «ընտրվել» է Սարգիս Ասլանյանը` 251 քվեներով: Արագածոտնի Ափինգյուղում էլ միակ թեկնածու Բոբերտ Կարապետյանն ստացել է 242 ձայն: ՏԻՄ հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցել է համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու: 2015-ի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ: Համայնքապետի թեկնածուների թվում կանայք չկան, չկան նաև ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրված թեկնածուներ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարողները մեծամասամբ գործող գյուղապետերն էին, որոնց մեծ մասը հանրապետական են, մյուսները՝ անկուսակցական: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |