ՀՀ ՊՆ. Միջազգային որոշ լրատվամիջոցներ խաբվեցին ադրբեջանական կեղծիքին՝ տարածելով ապատեղակատվություն

ՀՀ ՊՆ. Միջազգային որոշ լրատվամիջոցներ խաբվեցին ադրբեջանական կեղծիքին՝ տարածելով ապատեղակատվություն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիայի առնչությամբ միջազգային որոշ լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը, հայտնում է Tert.am-ը:

«Ցավոք` միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցներ հերթական անգամ զոհ գնացին ադրբեջանական պաշտոնական կեղծիքին` ծուղակն ընկնելով ու տարածելով ապատեղակատվություն: Այս կապակցությամբ պաշտոնապես հայտնում ենք, որ հայկական կողմը, ինչպես միշտ, տվել է ամփոփ և սպառիչ տեղեկատվություն ինչպես մարտական իրավիճակի, այնպես էլ` դեպքի ու սեփական կորուստների վերաբերյալ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների՝ կողմերի կորուստների վերաբերյալ ինֆորմացիայի հրապարակմանը՝ առանց պաշտոնական աղբյուրներից ճշտումների, ապա Հովհաննիսյանն ասել է, որ ժուռնալիստական էթիկան պահանջում է, որ րատվամիջոցները կողմերի կորուստների վերաբերյալ ճշտումներ անեն պաշտոնական աղբյուրներից, այլ ոչ թե կուրորեն կրկնեն ապատեղեկատվությամբ մշտապես աչքի ընկնող ադրբեջանական լրատվամիջոցներին:

«Այս կապակցությամբ հերթական անգամ ստիպված ենք ընդգծել, որ հայկական կողմը, ավանդաբար բարձր գնահատելով հայրենիքի համար ամեն պահի կյանքը վտանգի ենթարկող իր որդիներից յուրաքանչյուրին, ի տարբերություն «մարտական խնդիրները» քանակի հաշվին և կորուստները հաշվի չառնելու գնով լուծող մեր հարևանների, նրանցից ամեն մեկի կորստին արձագանքում է խորը վշտով ու ափսոսանքով և երբեք չի ուրանա նրանց անունն ու սխրագործությունը»,-ասել է նա:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.):

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա, մարտի 19-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---