Հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծ՝ ԱԺ-ում23 մարտի 2015 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում այսօր՝ մարտի 23-ին, քննարկվել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նախագիծը կազմելիս առաջնորդվել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով: Շարմազանովը նշել է, որ արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, այս նախագծով հայտարարում են, որ դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը, գրում է Tert.am-ը: «Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,- ասել է նա և ավելացրել, որ այս նախագիծը նոր չի մշակվել՝ սկիզբը դրվել է Վահան Հովհաննիսյանի հետ՝ չորս տարի առաջ: Ներկայացնելով հիմնավորումները՝ Շարմազանովը նշել է, որ ցեղասպանագետները հայերի, հույների և ասորիների ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում դիտում են որպես մեկ քաղաքականության բաղկացուցիչ մասեր. «Քաղաքականություն, որն ուղղված էր Փոքր Ասիան վերածելու միասնական մահմեդական, այնուհետև՝ թուրքական տարածքի: 1909թ-ից երիտթուրքերն աստիճանաբար սկսում են որդեգրել և անցում կատարել ոչ մահմեդական ժողովուրդների բռնի ձուլման և տարհանման քաղաքականությանը, որի մեկնարկը դրվեց 1909թ. Ադանայում հայ բնակչության կոտորածով»: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում |