Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը թվաքանակով կազմել է 3.2 մլն. մարդ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը թվաքանակով կազմել է 3 մլն. 219,4 հազար մարդ: 2005 թվականի հուլիսի 1-ին այդ թիվը հավասար էր 3 մլն. 215,8 հազար: Այդ մասին ասվում է ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության հաշվետվության մեջ: Դրա համաձայն, 2006 թվականի սկզբի տվյալների համեմատությամբ հուլիսին գրանցվել է բնակչության աճ 0,2 հազար մարդով: Ընդ որում, 3.2 մլն-ից 1,5 մլն.-ը տաղմարդիկ են, 1,6 մլն.-ը` կանայք: Հայաստանի ՎԱԾ-ի հաշվետվության համաձայն, 600,3 հազարը մինչեւ 14 տարեկան երեխաներն են, որոնցից 349 հազարը տղաներ են, իսկ 315,5 հազարը` աղջիկներ:



15-ից 29 տարեկան երիտասարդների թիվը Հայաստանում 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 879,6 հազար մարդ, որոնցից 441 հազարը տղամարդիկ են եւ 438,6 հազարը` կանայք: Հաշվետվության համաձայն 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ապրում էր 1,3 մլն. 30-64 տարեկան հասակի մարդ:



65 տարեկանից մեծ մարդիկ Հայաստանում կազմել են 346,5 հազար մարդ. 139,5 հազարը` տղամարդիկ եւ 207 հազարը` կանայք, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---