Ռուս-հունական հարաբերությունների «վերագործարկումն» ու ԵՏՄ եզակի հնարավորությունները26 մարտի 2015 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորի» տեսուչներն ապրիլի 6-ից կսկսեն ստուգումները Հունաստանի, Հունգարիայի ու Կիպրոսի ձեռնարկություններում, որպեսզի նրանք պատրաստ լինեն սկսել առաքումներն առևտրային սահմանափակումներից հրաժարվելու վերաբերյալ քաղաքական որոշման դեպքում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն Սոլոնիկում Հունաստանի գյուղատնտեսական զարգացման փոխնախարար Պանայոտիս Սգուրիդիի հետ բանակցություններից հետո: Նախորդ տարվա օգոստոսին ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցներին, Մոսկվան արգելք սահմանեց ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից գյուղմթերքի ներկրման վրա: Արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին ՌԴ դեմ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության վարչությունը որոշեց ստուգումներ անցկացնել Պուտինի հրավերով վարչապետ Ցիպրասի Մոսկվա այցից երկու օր առաջ: Ռուսական կողմը մտադիր է «կազմ ու պատրաստ» ընդունել պատվավոր հյուրին և «վերագործարկել» ռուս-հունական հարաբերությունները: Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում են ՌԴ-ն, Հայաստանը, Ղազախստանը և Բելառուսը, մտադիր է եզակի հնարավորություններ առաջարկել 185-միլիոնանոց միասնական շուկա հունական արտադրանքի արտահանման համար, գրում է «Ռուսկիե Աֆինի» թերթը: Ըստ Ալեքսեենկոյի, այժմ համաձայնեցվում է ձեռնարկությունների ցուցակը, որտեղ բանակցություններ կանցնեն: «Նոր ձեռնարկությունների ստուգումը ցույց կտա ընդհանուր առմամբ ԵՏՄ, և մասնավորապես ՌԴ պահանջները կատարելու առաքիչների պատրաստակամությունը»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվա այցելած Իտալիայի, Հունաստանի, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի ու Սլովենիայի ղեկավարները, հավանաբար, չեն սատարի ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին: «Հավանական զարգացումը կարող է հետևյալը լինել՝ այդ երկրները չեն համաձայնվի երկարացնել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ժամկետը և կհետաձգեն որոշումը մինչև վերջին պահը, մինչև որ պատժամիջոցները սպառվեն»,-հայտարարել է Լոնդոնի եվրոպական բարեփոխման կենտրոնի արտաքին քաղաքականության գծով տնօրեն Յան Բոնդը: «Պատժամիջոցների դեմ հանդես եկող երկրների վստահությունը, կարծես, աճում է»,-ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության գոծվ առաջատար փորձագետ Սթիվեն Բլոքմանսը Բրյուսելի եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |