Հայաստանում սպանվել է Երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավարը

PanARMENIAN.Net - Հայաստանում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վրա գնդակահարվել է հայտնի ձեռներեց, Երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Գիվոեւը: Կրակոցների մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 8-ի ցերեկը: Պատահարի վայր մեկնած օպերատիվ-որոնողական խումբը հայտնաբերել է Գիվոեւի մարմինը հրազենային վնասվածքներով: Պարզվել է, որ գործարարն իր անձնական ավտոմեքենայով ընտանիքի հետ ընթանում էր Գյումրիի ուղղությամբ: Երբ Գիվոեւը կանգնել է ճանապարհին գնումներ անելու նպատակով, նրան է մոտեցել առանց համարանիշների ՎԱԶ-2109 մակնիշի կարմիր գույնի ավտոմեքենա, որից անհայտ անձն ինքնաձիգից կրակահերթ է բացել գործարարի վրա: Գիվոեւը տեղում մահացել է: Ստացված վերքերից մահացել է նաեւ վաճառող Գյուլնարա Կարապետյանը: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---