Էթյեն Մահչուփյան. 1915-ին ցեղասպանություն է եղել30 մարտի 2015 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն է օգտագործել: «Թուրքիայում ԱԶԿ-ի ժամանակաշրջանը» խորագրով քննարկմանը բազմաթիվ ունկնդիրներ են մասնակցել, որի ընթացքում «ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում» ասող Մահչուփյանը նշել է, որ իր համոզմամբ՝ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, հայտնում է Tert.am-ը թուրքական «Այդընլըք» կայքի վրա հղումով։ Մահչուփյանն իր ելույթում ասել է. «Ինչպես երեկ ասացի, ինձ հայից ավելի օսմանցի եմ զգում։ Ես ազգայնական չեմ։ Սակայն 1915-ի ցեղասպանության մասին խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եմ ասում։ Ես մտածում եմ, որ դա ցեղասպանություն է եղել, քանի որ համապատասխանում է դրա բնորոշմանը»։ Թուրքիայի որոշ շրջանակներ արդեն հասցրել են քննադատել վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Մահչուփյանին՝ հիշեցնելով թուրք գործիչ Դողու Փերինչեքի դատավարության մասին։ Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցության փոխնախագահ Հաքքը Փեքինը հայտարարել է, թե «1915-ի դեպքերը ցեղասպանություն չեն եղել»: «Էթյեն Մահչուփյանի՝ «ցեղասպանություն» ասելով ցեղասպանություն չի լինում։ Դա դատարանն է որոշում։ Խորհրդարանների ընդունած որոշումները քաղաքական են։ Դրանք իրավական չեն։ Սակայն Ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ Թուրքիայի վրա ճնշումն աճում է։ Կառավարությունը դա ցեղասպանությո՞ւն է համարում»,- ասել է նա։ Թուրք պաշտոնյաները, այդ թվում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Մեծ մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, վերջին օրերին պարբերաբար հանդես են գալիս հակահայ թույլ և չհիմնավորված հայտարարություններով՝ ներկայացնելով թուրքական ժխտողականության հին ու նոր թեզերը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |