ՀՀ ՊՆ ղեկավարը ղարաբաղյան հարցի մասին. Անհնար է ապրել առանց հույսի եւ հավատի

PanARMENIAN.Net - «Լավ է, երբ մարդը հույս ունի, եւ լավ է, երբ այդ հույսը չափավոր է լինում»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական վարժարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Նրա խոսքերով, անհնար է ապրել առանց հույսի եւ հավատի, սակայն մեծ հույսեր փայփայել եւս չի կարելի, քանի որ դրանք կարող են չիրականանալ եւ դա ողբերգություն կլինի:



Անդրադառնալով Հայաստանին «ջիհադ» հայտարարելու Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության շեյխ ուլ-իսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի մտադրությանը` նախարարը նշել է, որ «շեյխը ոչ մի կապ չունի Ադրբեջանի իշխանությունների հետ»: «Իսկ կանդրադառնա դա իրադարձությունների զարգացման վրա թե ոչ...Բայց չէ որ նա ոչինչ չի հայտարարել, ասել է միայն, որ եթե բանակցություններն արդյունավետ չլինեն, ապա ինքը սրբազան պատերազմ կհայտարարի: Այսինքն, դեռեւս ոչինչ տեղի չի ունեցել»,-նշել է նախարարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---