Կենդանիներն այսուհետ չեն զբոսնի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում. Քաղաքապետարանն արգելեց

Կենդանիներն այսուհետ չեն զբոսնի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում. Քաղաքապետարանն արգելեց

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում մարտի 30-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել և օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կենդանիների զբոսանքը: Հանձնարարվել է նաևխստորեն հետևել ավագանու որոշմամբ տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը և սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու պատշաճ խնամք:

Ավելի վաղ «Տեղական տուրքերի և պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ՝ նախատեսելով ընտանի կենդանի պահելու թույլտվության համար տարեկան տուրք: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ:

Ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու՝ 2014-ի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 264-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 2015-ի տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է 5000 դրամ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---