Ա.Լուկաշենկո. Բելառուս ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածում Հայաստանի ժողովրդի հանդեպ

PanARMENIAN.Net - Բելառուսը պատրաստ է զարգացնել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդունելով Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հավատարմագրերը: Երկրի նախագահը նշել է, որ Բելառուսի եւ Հայաստանի միջեւ «իսկապես եղբայրական հարաբերություններ են ձեւավորվել»: «Եվ ես, եւ բելառուս ժողովուրդը ջերմ զգացմունքներ ենք տածում Հայաստանի ժողովրդի հանդեպ»,-հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Մինսկում հայկական դիվանագիտական առաքելության նոր ղեկավարն իր հերթին նշել է երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը եւ եղբայրական բնույթը: Օլեգ Եսայանը Բելառուսի նախագահին փոխանցեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական ողջույնը` բելառուս ժողովրդին խաղաղության եւ բարգավաճման մաղթանքներով: Դեսպանը հավելել է նաեւ, որ իր գործունեությունը բելառուսական հողում ուղղված կլինի փոխադարձ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:
 Ուշագրավ
---