Ս. Սարգսյան. Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման միջոցները դեռեւս սպառված չեն 5 սեպտեմբերի 2006 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Ջոն Էվանսին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար` պաշտպանության նախարարը փաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հատկապես վերջին երկու տարում էապես խորացել են, եւ համոզմունք հայտնեց, որ նոր դեսպանի պաշտոնավարման օրոք դրանք շարունակական կլինեն: Ջոն Էվանսն իր խորին երախտագիտությունը հայտնեց նախարարին եւ նախարարության ամբողջ անձնակազմին պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար:Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը` Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջոցները դեռեւս սպառված չեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |