Սպանվել է ՀՀ Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետը 6 սեպտեմբերի 2006 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին մոտավորապես առավոտյան ժամը 10-ին (9-ին Մոսկվայի ժամանակով) պայթյուն է տեղի ունեցել Երեւանի Բայրոնի փողոցում: Ինչպես հաղորդել են իրազեկ աղբյուրները, պայթյունը տեղի է ունեցել ՀՀ Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանի մեքենայում: Պայթյունի հետեւանքով Շահեն Հովասափյանը տեղում մահացել է, նրա վարորդը ծանր վիճակում է: Տվյալ պահին համապատասխան մարմինները քննչական միջոցառումներ են անցկացնում: Շահեն Հովասափյանի սպանության փաստով «սպանություն» հոդվածով հարուցված քրեական գործը գտնվում է Հայաստանի Գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |