Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքը

Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքը

PanARMENIAN.Net - Մոսկվայի դատարանը երկարացրել է «Բաշնեֆտի» գործող մեղադրվող գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Դատարանը բավարարեց քննության միջնորդությունը` երկարացնելով Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքի տեսքով»,-ասել է դատավոր Նատալյա Դուդարը:

Նիստի ժամանակ ասվել է, որ «Բաշնեֆտի» գործի քննության ժամկետը, որով հեռակա կարգով ձերբակալվել է ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, երկարացվել է մինչև հուլիսի 28-ը: Այդ ընթացքում, ըստ նրա, նախատեսվում է մի շարք փաստաթղթեր առգրավել, ինչպես նաև մի շարք քննչական գործողություններ անցկացնել, սակայն հատկապես ինչ գործողությունների մասին է խոսքը, գերատեսչությունը չի հստակեցրել: Դատախազը քննության պահանջը հիմնավորված է համարել և հավանություն տվել:

Պաշտպանությունը նշել է, որ վերջին 4 ամսում ոչ մի քննչական գործողություն Հայրապետյանի մասնակցությամբ չի անցկացվել, հետևաբար, հարկ չկա նրան տնային կալանքի տակ պահել:

«Տուժածներն արդեն հարցաքննվել են, առերեսումներն անցկացվել են, ուստի Հայրապետյանը ոչ մի կերպ չի կարող նրանց վրա ճնշում գործադրել»,-հայտարարել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանի գործը, որը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացմանը մեղսակից լինելու մեջ, առանձին վարույթ է ընդունվել հետաքննության մոտալուտ ավարտի կապակցությամբ: Այս մասին ապրիլի 13-ին հայտնել է դատախազության ներկայացուցիչը Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանում, որը դիտարկում է Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:

«Հայրապետյանի գործն առանձին վարույթով կքննվի հետաքննության մոտալուտ ավարտի կապակցությամբ»,-ասել է դատախազը:

Իր հերթին պաշտպանությունը հայտարարել է Հայրապետյանին ներկայացված մեղադրանքների մեղմացման մասին, քանի որ գործն առանձին վարույթ է ընդունվել իսկ քննության փաստարկներն ապացուցված չեն: Ըստ փաստաբանի, Հայրապետյանին մեղադրում են յուրացման մեջ, այն դեպքում, երբ մինչ այդ դրանից բացի նրան մեղադրում էին նաև «ապօրինի ստացած միջոցներն օրինականացնելու մեջ»:

Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---