ՀՀ Ոստիկանություն. Շահեն Հովասափյանի սպանության դրդապատճառները դեռեւս անհայտ են

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարության ՀՀ Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետի սպանության կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, սեպտեմբերի 6-ին տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.35-ին Հայաստանի Ոստիկանության կենտրոնական բաժինն ահազանգ է ստացել Բայրոնի փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին: Պատահարի վայր մեկնած քննչական խումբը պարզել է, որ պայթյունը տեղի է ունեցել 005LL03 պետհամարանիշի ԳԱԶ-31 մեքենայում: Պայթյունի հետեւանքով մեքենայում գտնվող ՀՀ Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանը զոհվել է, իսկ նրա վարորդը ծանր վնասվածքներով հասցվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը դեռեւս նախնական վարկած չունի: Գործի մանրամասները պարզաբանվում են, սպանության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 402-րդ «սպանություն» հոդվածով, գործը վարում է ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարչությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---