2006 թվականին Հայաստանում կատարվել են բարձր հնչեղություն ստացած մի քանի սպանություններ

PanARMENIAN.Net - 2006 թվականին Հայաստանում կատարվել են բարձր հնչեղություն ստացած մի քանի սպանություններ: Հունիսի 22-ին Երեւանում սպանվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամ Սեդրակ Զատիկյանը` Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր եւ Երեւանի Սեբաստիա-Մալաթիա համայնքի նախկին ղեկավար, այժմ հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին:

Օգոսոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գնադակահարվեց հայտնի գործարար, Երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Ալեսքսանդր Գիվոեւը: Գործարարին ինքնաձիգի կրակահերթով սպանել էին ՎԱԶ-2109 մակնիշի առանց համարանիշների կարմիր գույնի մեքենայից: Ա.Գիվոեւը տեղում մահացել էր: Ստացված վերքերից զոհվեց նաեւ գործակատար Գյուլնարա Կարապետյանը: Օգոսոսի 9-ին Երեւանում սպանվեց «Մերսի» բիժուտերիայի խանութի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Գործարարի մարմինը հայտնաբերվել էր առավոտյան նրա սեփական բնակարանում` անկողնու վրա կապված ձեռքերով եւ ոտքերով:



Օգոսոսի 30-ին Արարատի շրջանի Դալար գյուղում սպանվել է տեղի գյուղապեըտ Տիգրան Պետրոսյանը: Նրան սպանել էր որսորդական հրացանից նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը, որը հետագայում ձերբակալվեց:



Սեպտեմբերի 6-ին Երեւանում սպանվեց Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանը: Նրա ծառայողական մեքենան պայթեցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.35-ին Շ.Հովասափյանի տան մոտ, երբ նա պատրաստվում էր աշխատանքի գնալ:



Ըստ վիճակագրության, հանցավորության աճը Հայաստանում 2006 թվականի առաջին կիսամյակում կազմել է 9,9 տոկոս, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---