Հայաստանի նախագահը պարգեւատրել է Ջոն Էվանսին Մխիթար Գոշի մեդալով 6 սեպտեմբերի 2006 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում իր երկամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն էվանսի հետ հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի սեպտեմբերի 5-ի հրամանագրով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:Հանձնելով պարգեւը, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվում գրանցվել է լուրջ առաջընթաց: Ըստ նախագահի, զգալիորեն ընդլայնվել է գործակցության շրջանակը` ընդգրկելով նորանոր ուղղություններ եւ արձանագրելով բավականին շոշափելի արդյունքներ: Վստահություն հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսուհետ եւս նույն արդյունավետությամբ կշարունակվեն, Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել դեսպան Ջոն էվանսին հետագա գործունեության մեջ: Ջոն Էվանսը եւս գոհունակությամբ է նշել երկամյա համագործակցությունը եւ ասել է, որ Հայաստանի պետական բարձր պարգեւը համարում է իր եւ դեսպանության անձնակազմի գործունեության գնահատականը: Կարեւորելով տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը, նա հայ-ամերիկյան գործակցության ամենաէական ձեռքբերումներից է համարել «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, որը երկրի զարգացման համար լուրջ հեռանկարներ է բացում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգության խնդիրներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |