Կորսիկան պահանջում է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կորսիկան պահանջում է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կորսիկայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն։ Այդ մասին հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։

«Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում:

Բանաձևի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձևի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, արժանացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությանը, հայտնում է Panorama.am-ը։

Ապրիլի 14-ին Չիլիի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` համերաշխություն հայտնելով հայ ժողովրդի հետ և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես գրում է Prensa Armenia-ն, փաստաթղթին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 1-ը, երեքը ձեռնպահ են մնացել:

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում.

«Համերաշխություն հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով այդ ժողովրդի Ցեղասպանությունը, որը սկսվել է 1915-ին, Դիմել Չիլիի կառավարությանը` կոչ անելով հավատարիմ մնալ ՄԱԿ-ի 1985 թ. բանաձևին»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ 1915-ի ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից առանց դատ ու դատաստանի հայերի բնաջնջման սիստեմատիկ քաղաքականությանը: Ողբերգությունը, որը 1,5 հայերի կյանք խլեց, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:

Չիլիի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 2007-ին, այս բանաձևը վերահաստատում է այն:

Չիլիի պատգամավորների պալատի սույն որոշումը ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ապրիլի 14-ին հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու իր համերաշխությունը հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայի արդարադատության նախարար ու Մարդու իրավունքների պաշտպան Խուլիո Ալակը, եպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, Հայ առաքելական եկեղեցու մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ և որոշ հայտնի հայազգի գործարարներ, որոնց թվում եղել է նաև Էդուարդո Էռնեկյանը:

Քիրշների` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախորդել էր Թուրքիայի` եվրոպական հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի այն արտահայտությունը, թե իբր «ոչ միայն Հռոմի պապի, այլև բոլոր արգենտինացիների ուղեղը լվացել են հարուստ ու ազդեցիկ հայերը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---