Վ. Օսկանյանը երախտագիտություն է հայտնել Ջ. Էվանսին Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման համար գործադրած ջանքերի համար

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ դեսպանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Կողմերը վստահություն են հայտնել, որ երկկողմ գործակցության օրակարգը կընդգրկի նոր նախաձեռնություններ եւ ոլորտներ: Նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործադրած ջանքերի համար` հաջողություն մաղթելով հետագա գործունեության ընթացքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---