Վարդան Օսկանյանը հանդիպել է Սիրիայի հոգեւոր առաջնորդի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով Սիրիայի մուֆթիի այցը Հայաստան` նախարար Օսկանյանը այն համարեց Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների բարեկամության եւ երկու կրոնների երկխոսության վկայություն:



Ընդգծելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը հաստատեցին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Իր հերթին, Սիրիայի հոգեւոր առաջնորդը ջերմությամբ խոսեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի, պետությունների համագործակցության մասին: Կարեւորվեց Սիրիայում հայ համայնքի դերակատարությունը, վերջինիս նշանակալի ներդրումը երկրների զարգացման գործում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր` անդրադարձ կատարելով Լիբանանում ստեղծված իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---