Թուրքիան եւ խաղաղարարությունը անհամատեղելի հասկացություններ են 7 սեպտեմբերի 2006 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան եւ խաղաղարարությունը անհամատեղելի հասկացություններ են: Եվ սա միայն հայերի կարծիքը չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, լիբանանցիները նույնպես երկար ժամանակ գտնվել են օսմանյան լծի ներքո եւ լավ են ճանաչում թուրք տեսակը: «Եթե սրան ավելացնենք Թուրքիայի եւ Իսրայելի տարիների դաշնակցությունը ընդդեմ տարածաշրջանի երկրների, ապա պարզ կդառնա, որ Լիբանանյան Դիմադրությունը եւ ժողովուրդը երբեք չի ընդունի թուրքերի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը»,-նշել է նա: Սեֆիլյանն ընդգծել է, որ փոխանակ քննարկելու Թուրքիայի մասնակցության հարցը, արժե, որ մտածենք խաղաղապահ առաքելությանը հայկական զորամիավորի մասնակցության մասին: «Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը շատ դրական կընդունի Հայաստանի նման քայլը: Իշխանություններն ասում են թե մանդատը ճշտված չէ: Իրականում ամեն բան ճշտված է, մասնավորապես հայտնի է, որ խաղաղապահները ուժային գործողությունների մասնակցելու կամ «Հեզբոլլահին» զինաթափելու իրավունք չունեն: Հայաստանի եւ Լիբանանին բարեկամ այլ երկրների մասնակցությունը առաքելությանը կերաշխավորի, որ ապագայում նույնպես խաղաղապահների մանդատում չեն ներառվի Իսրայելի անօրինական պահանջները: Իսկ եթե հանկարծ այդպիսի բան տեղի ունենա եւ խաղաղապահներին հանձնարարվի զինաթափել Լիբանանյան Դիմադրության մարտիկներին, ապա այդ դեպքում հայկական միավորի դուրսբերումը նույնպես լուրջ աջակցություն կլինի լիբանանցիներին»,-ասել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |