Պուտին. Հայերի ողբերգությունը ՌԴ-ում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն

Պուտին. Հայերի ողբերգությունը ՌԴ-ում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հուշ երեկոյի մասնակիցներին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«1915-ի ապրիլի 24-ը սգո ամսաթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ:

Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն:

Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային պատկանելության հողի վրա զանգվածայինն սպանությունները չեն կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը կոչված է ամեն ինչ անելու, որպեսզի նման ոճրագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի ու տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն հաշտ ու խաղաղ՝ զերծ մնալով սարսափներից, որոնց պատճառ են դառնում կրոնական ատելությունը, ագրեսիվ ազգայնականությունն ու այլատյացությունը:

Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում: Հավերժ հիշատակ զոհվածներին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---