ՀՀ նախագահ. Եթե թուրքերը Արձանագրությունները վավերացնեին, ամեն ինչ այլ կլիներ

ՀՀ նախագահ. Եթե թուրքերը Արձանագրությունները վավերացնեին, ամեն ինչ այլ կլիներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է CNN Turk-ի հարցերին: «Թուրքերի և հայերի՝ այս տարածաշրջանում, հարևան լինելը մենք չենք ընտրել: Եթե թուրքերը Արձանագրությունները վավերացնեին, ամեն ինչ այլ կլիներ»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշել է, որ Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձ էր: «Մենք մեր ստորագրությունը հետ չենք կանչել: Եթե Թուրքիան հաստատի, մենք էլ կհաստատենք»,-ասել է նա: Սերժ Սարգսյանը նաև մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ 1915-ի դեպքերի վերաբերյալ հղած ուղերձը:

«Միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն էր, հուսով եմ՝ նախագահ Էրդողանը Ապրիլի 24-ին ավելի ուժեղ հայտարարություն կանի, և հարաբերությունները կկարգավորի»,-ասել է նա:

Ապրիլի 20-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դարձյալ խոսել է «1915-ի դեպքերի» մասին և նշել, որ Թուրքիայի տեսակետը չի փոխվել, և այս տարի ապրիլքսանչորսյան նոր ուղերձը չի բացառվում: «Այս տարի Հրանտ Դինքի մահվան տարելիցին հրապարակած իմ հայտարարությունն անցյալ տարվա ցավակցական մեսիջից մեկ քայլ առաջ էր։ Մեր կեցվածքը չի փոխվել։ Մենք կկիսենք ցավը, պատրաստ ենք բոլորի հետ խոսել՝ հավասարի պես, բայց ով էլ լինի՝ թույլ չենք տա մեզ վերից նայել։ Ես 1.5 տարի առաջ Երևան ուղևորվելուց առաջ ասել էի, որ «դա կոտորած էր»: Այդ ժամանակ դա ողջ աշխարհում լուր էր դարձել, շատ էր քննարկվել»,- ասել էր Դավութօղլուն։

Խոսելով այն մասին, որ այս տարի Թուրքիայից «ընդհանուր ցավի» վերաբերյալ այլ հայտարարություն է ակնկալվում, Դավութօղլուն ասել է. «Հնարավոր է, սակայն դա ոչ Եվրոպայի խորհրդարանի, ոչ էլ Հռոմի պապի ձևակերպումներով չի որոշվելու։ Թուրքիայի հայերի հետ խոսելու համար որևէ երրորդ կողմի կարիքը չունենք։ Նման հայտարարություններն իրականում միջավայրը թունավորելով՝ կանխում են առաջընթացը»,-ասել է նա։

Դավութօղլուն նշել է, թե իրենք կասեն այն, ինչին հավատում են, սակայն ճնշմամբ ոչինչ չեն անի

2014-ի ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---