Կանադայի վարչապետի ուղերձը. Ես միանում են կանադահայերին` հիշելով անցյալը, և հույս փայփայում խաղաղության

Կանադայի վարչապետի ուղերձը. Ես միանում են կանադահայերին` հիշելով անցյալը, և հույս փայփայում խաղաղության

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Սթիֆեն Հարփերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով դիմել է հայ համայնքին:

Ինչպես հայտնում է Horizon Weekly-ին, ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս օրը մենք հիշատակում ենք 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած մարդկանց սարսափելի մահերի տարելիցը, հատկապես հարյուր տարի առաջ հայ ժողովրդի սարսափելի տառապանքները: Եվ Կանադայի Սենատը, և Ներկայացուցիչների պալատը, ընդունել են այդ դեպքերը ցեղասպանություն ճանաչող բանաձևեր:

Այս օրը մենք հանդիսավոր նշում ենք ոչ նրա համար, որ մեղադրանք հնչեցնենք անցյալի նկատմամբ, այլ մեզ ուղեկցենք դեպի լավ ապագան: Դա մեզ հիշեցնում է այն, որ պետք է հավատարիմ մնանք հանուն այսօրվա աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հարգման պայքարին:

Այսօր Կանադայի հայերը և թուրքերը միասին են ապրում` կիսելով մեր հանդուրժողականության և բաց լինելու արժեքները: Այս ոգով մենք քաջալերում ենք Հայաստանին և Թուրքիային, որպեսզի վերսկսեն արձանագրությունների կարգավորման քննարկումները, ձգտեն հաշտության եզրեր գտնել` հաստատելով բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ և 1915 թվականի դեպքերի վերաբերյալ երկխոսություն:

Հիշատակի այս օրը մենք բարձր ենք գնահատում երկու երկրներում ապրող այն անձանց, ովքեր խիզախորեն ուսումնասիրում են պատմությունը` ձգտելով ազնվությամբ և բարի կամքով հասնել փոխըմբռնման:

Այսօր` հարյուր տարի անց, ես միանում են կանադացիներին, հատկապես հայկական ծագում ունեցողներին` հիշելով անցյալը և հույս փայփայում խաղաղության ու փոխադարձ հանրգանքի վրա հիմնված ապագայի», հայտնում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---