Սարկոզի. Ցեասպանության ժխտումը կարծիք չէ` դա վիրավորանք է և վտանգ

Սարկոզի. Ցեասպանության ժխտումը կարծիք չէ` դա վիրավորանք է և վտանգ

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի այն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին` «Le Figaro» պարբերականի հետ զրույցում` անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը:

«Ես այն կարծիքին եմ, որ Ցեասպանության ժխտումը տարբերակ չէ, դա նաև կարծիք չէ: Դա վիրավորանք է և վտանգ: Ցեղասպանության ժխտումը խաթարում է հասարակական կարգը և մեր պետության հիմնարար արժեքները: Այդ իսկ պատճառով էլ, երբ ես նախագահ էի, ընդունեցի Հայոց ցեղասպանության հերքումը պատժող օրենսդրություն»,- ասել է Սարկոզին:

Ֆրանսիայի նախկին նախագահը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան մի գեղեցիկ օր կընդունի Հայոց ցեղասպանությունը` չնայած, որ վերջինիս դիտարկմամբ, այդ գործընթացը կարող է երկար ժամանակ խլել, հայտնում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---