Հոլիվուդում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիված երթին 100-130 հազար մարդ է մասնակցել25 ապրիլի 2015 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի հրապարակներից մեկը վերանվանվել է՝ «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»: Այն գտնվում է Հոլիվուդ-բուլվար և Ուեսթ-ավենյու փողոցների հատման վայրում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Հրապարակի անվանակոչման մասին որոշումը կայացվել էր դեռ մարտ ամսին՝ քաղաքային խորհրդի կողմից:Անվանակոչումը Լոս Անջելեսում անցկացվող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների մասն է կազմում: «Այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում անցյալը ճանաչելու համար»,- հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը: Բացի այդ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ ապրիլի 24-ին Հոլիվուդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիված երթին մոտավոր հաշվարկներով մասնակցել է 100-130 հազար մարդ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրը Լիբանանի հայ համայնքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ դուրս են եկել երթի Բեյրութի հյուսիսային հատվածում: Ակցիայի մասնակիցները կրել են հայկական դրոշներ և անմոռուկի պատկերով սպիտակ պաստառներ: Ցուցարարները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից շարժվել են դեպի Բուրջ Համուդի մարզադաշտ: Ելույթ ունենալով հավաքվածների առջև` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ հայերին հարկավոր չեն Թուրքիայի ցավակցությունները, այլ պետք է ճանաչում և արդարություն: «Մենք ասում ենք ողջ աշխարհին, որ իրենք չկարողացան մեզ հաղթել, որովհետև մենք վերածնվեցինք»,- ասել է նա: Լիբանանի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշել են, որ աշխարհի բոլոր երկրները պետք է ճանաչեց ցեղասպանությունն ու ճնշում գործադրեն Թուրքիայի վրա` պահանջելով ճանաչում նաև վերջինիս կողմից: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |