Բակո Սահակյանը՝ ՀՕՊ զորավաժությանը. Արցախի օդային տարածքը վերահսկում է ԼՂՀ ԶՈւ-ն

Բակո Սահակյանը՝ ՀՕՊ զորավաժությանը. Արցախի օդային տարածքը վերահսկում է ԼՂՀ ԶՈւ-ն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 29-ին, ներկա է գտնվել երկրի հարավային թևում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին, հայտնումեն ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը կարևորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում՝ ընդգծելով, որ հանրապետության օդային տարածքը հուսալիորեն վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից:

Պաշտպանության բանակը մասնակցել է ՀՀ զինված ուժերի՝ 2014-ի նոյեմբերի 6-ին մեկնարկած օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժություններին: «Միասնություն 2014» զորավարժությանը, ՊԲ մամուլի ծառայության տվյալով, զորամիավորման կազմից մասնակցել է ավելի քան 30000 զինծառայող (այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից), 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելիքան 3000 ավտոմեքենա:

Զորավարժությանը ներգրավված էր ՀՀ ԶՈւ ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

2015-ի ապրիլի 1-ին Հայաստանում սկսվել էին ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների զորավարժությունները: Զինվորականները դաշտային վարժանքներ էին սկսել ծովի մակարդակից ավելի քան 1.500 մ բարձրության վրա: Անցկացվել են մարզումներ պայմանական հակառակորդի միայնակ և խմբակային օդային թիրախների հարձակումները հետ մղելու վերաբերյալ, որոնց ընթացքում զինծառայողները լուծել են ավելի քան 100 տակտիկական խնդիր՝ առանց մարտական կրակոցների՝ օգտագործելով ակտիվ ձայնային խոչընդոտներ, ինչպես նաև հակալոկացիոն հրթիռներ: Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ զորավարժություններին մասնակցել է մոտ 300 զինծառայող։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---