Հայերի արտագաղթը Լիբանանից զանգվածային բնույթ չի կրել

PanARMENIAN.Net - Լիբանանահայ համայնքը, ինչպես նաեւ լիբանանյան ամբողջ հասարակույթյունը նոր է միայն դուրս գալիս Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմից: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանի ամենամեծ հայկական թերթի` «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը: Նրա խոսքերով, չնայած զինվորական գործողություններն անմիջականորեն չէին վնասում հայկական թաղամասերը, այսուհանդերձ երկրին հասցված հսկայական վնասները եւ այդ պատճառով ստեղծված տնտեսական սուր ճգնաժամը բնականաբար ազդեցին լիբանանահայության վրա: «Մենք չունենք վիճակագրական տվյալներ, բայց կարելի է ասել որ լիբանանահայության արտագաղթը զանգվածային բնույթ չի կրել: Սակայն հայ համայնքի` երկքաղաքացիություն ունեցող շատ քաղաքացիներ մեկնեցին: Ճիշտ է մենք ենթադրում ենք, որ մեկնողների մեծ մասը ժամանակավոր է մեկնել, եւ մենք կարծում ենք, որ նրանց մեծ մասը կվերադառնա: Պատերազմ վերապրած յուրաքանչյուր երկրում այնպիսի հետպատերազմյան իրավիճակ է ստեղծվում, որի ժամանակ մեծանում է արտագաղթը, տնտեսսւթյունը անկում է ապրում: Լիբանանահայությունը եւս բնականաբար անմասն չի մնացել այդ իրավիճակից: Սակայն այս ամենից նվազագոյն վնասով դուրս գալու համար համայնքի զանազան մարմիններն ու կառույցները հաճախ համատեղ աշխատանքներ են տանում ինքնակազմակերպվելու, ժողովուրդի կենսական կարիքները հոգալու եւ դրական առումով հեռանկարային իրավիճակներ ստեղծելու համար:



Միեւնույն ժամանակ, Կանդախարյանն ընդգծեց, որ մինչեւ մերձավորարեւելյան ճգնաժամը քաղաքական կարգավորում չստանա, անհնարին է կանխորոշել ինչ ընթացք կստանա իրավիճակը: «Պարզ չէ, արդյո՞ք կփորձեն հարցը ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել, թե` ոչ: Տվյալ դեպքում դժվար է կանխատեսումներ կատարել: Այս պահի դրությամբ միջազգային հանրությունն ու գերտերությունները պետք է հակված լինեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն: Միայն այդպես կարելի է վերականգնել Լիբանանի ենթակառուցվածքներն ու տնտեսությունը»,- ընդգծել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---