Զբոսաշրջությունն անկում է ապրել. Նվազել է թե մեկնողների, թե ժամանողների թիվը

Զբոսաշրջությունն անկում է ապրել. Նվազել է թե մեկնողների, թե ժամանողների թիվը

PanARMENIAN.Net - Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 232.583 զբասաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4%-ով պակաս է: Նվազել է նաև զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը՝ 214.757 մարդ: Նախորդ տարվա համեմատ թիվը նվազել է 4,1%-ով, գրում է Panorama.am-ը:

Հատկանշական է, որ 2015-ին միջազգային շուկայում Հայաստանը զբոսաշրջության համար որպես գրավիչ և բարենպաստ երկիր ներկայացնելու, բազմալեզու գովազդատեղեկատվական նյութեր մշակելու, տպագրելու և տարածելու, Հայաստանը ներկայացնող գովազդային հոլովակներ պատրաստելու և այլնի համար էկոնոմիկայի նախարարությունը պետական բյուջեից կծախսի 188 միլիոն 400 հազար դրամ:

Նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալներով` 2013-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 84188 միջազգային զբոսաշրջիկ` 12,6 տոկոսով ավելի, քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է այցելել 941.151 զբոսաշրջիկ` 13,6 %-ով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2000-2013 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 24 անգամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---