Եվրոյի փոխարժեքը 2 օրում աճել է 14%-ով

Եվրոյի փոխարժեքը 2 օրում աճել է 14%-ով

PanARMENIAN.Net - Եվրոյի փոխարժեքը մայիսի 1-ին ապրիլի 30-ի համեմատ աճել է 4,6 %-ով, իսկ նախորդ օրը մոտ 10 տոկոսանոց աճ էր գրանցվել. 1 եվրոն կարելի է գնել 539 նվազագույն և 546 առավելագույն գնով: Միջին փոխարժեքն է՝ 541,50 ՀՀ դրամ:

Rate.am կայքին հղումով Tert.am-ը գրում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշներն էին համապատասխանաբար 511 և 515 ՀՀ դրամ:

Որոշակի արժևորում է գրանցվել նաև դոլարի դեպքում: Առքի դեպքում աճը կազմել է 1%, վաճառքի՝ 1,4%: 1 դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքն է 482 դրամ։

2014-ի դեկտեմբերի կեսերին դրամը տենդագին ցնցումներ ապրեց՝ կտրուկ անկում գրանցելով և գերազանցելով 9-ամյա վաղեմության ռեկորդը: Կտրուկ արժեզրկումն աժիոտաժ առաջացրեց արժույթի շուկայում, դոլարը գերազանցեց 570 դրամի շեմը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---