ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս չի հաստատում Նյու Յորքում Օսկանյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվածության են հասել նրանց միջեւ երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ միջնորդների հանդիպումը Վ.Օսկանյանի հետ անցել է սեպտեմբերի 12-ին Փարիզում, իսկ Է.Մամեդյարովի հետ` մեկ օր անց Լոնդոնում: Ընդ որում նախօրեին ադրբեջանցի նախարարի հետ հանդիպումը տեւեց չորս ժամից ավել: Արդյունքում կողմերը համաձայնության եկան ղարաբաղյան կարգավորման գծով բանակցությունների հերթական փուլն ԱԳՆ ղեկավարների մակարդակով սեպտեմբերի 25-ին կամ 26-ին Նյու Յորքում հանդիպում անցկացնելու վերաբերյալ` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, հաղորդում է Day.az-ը:



Մինչդեռ, Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս չի հաստատում Նյու Յորքում Օսկանյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---