Էլէներգիան կարող է թանկանալ 16 դրամով. ՀԷՑ-ը համապատասխան հայտ է ներկայացրել ՀԾԿՀ

Էլէներգիան կարող է թանկանալ 16 դրամով. ՀԷՑ-ը համապատասխան հայտ է ներկայացրել ՀԾԿՀ

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այս մասին պաշտոնական հայտարարություն է հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով, կամ նույն է թե՝ 38 տոկոսով:

Միևնույն ժամանակ «Ժողովուրդը» գրում է, որ բացառված չէ, որ ՀԷՑ-ն այդքան մեծ թիվ նշել է այն բանի համար, որպեսզի հայտը քննարկելիս Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը դրանում մի փոքր ճշտումներ անի ու թանկացման չափը նվազեցնի:

«Բայց դա այնպես կանեն, որպեսզի մարդիկ ոչ թե իրենց հայհոյեն, այլ մի բան էլ շնորհակալություն հայտնեն, որ ոչ թե 16, այլ 10 դրամ են թանկացնում: Իսկ թե ինչպես է ՀԷՑ-ը հիմնավորում իր առաջարկը, պարզ կդառնա առաջիկա օրերին՝ հայտում բերված տվյալները հրապարակվելուց հետո»,- նշում է թերթը:

2014–ի օգոստոսի 1–ից Հայաստանում սկսել են գործել էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատմամբ` սակագների բարձրացումն ուղղված է էներգետիկ համակարգում գործող ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացմանը։

Ավելի վաղ՝ 2015-ի հունվարին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե Հայաստանում 2015–ին էլեկտրաէներգիայի սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---