ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏԱԿԱ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովն իր միջնորդական առաքելությունը կավարտի ոչ շուտ, քան հաջորդ տարվա առաջին կեսին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է ինքը Գրիբկովը` մեկնաբանելով Բաքվի ԶԼՄ-ների հաղորդումները` մոտակա ժամանակաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանյան դիվանագետին փոխարինելու վերաբերյալ: Նման լուրերը, նշել է նա, իրականությանը համապատասխանում են այն տեսանկյունից, որ «ամեն ինչ երբեւէ փոխվում է»: Ռուս դիվանագետը հաղորդել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տարեկան հաշվետվությունն արդեն պատրաստ է եւ դեկտեմբերի 6-7-ը կներկայացվի ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների Պորտոյի գագաթնաժողովում: Նրա խոսքերով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից` այսինքն 2003 թվականի փետրվարի 19-ից ոչ շուտ:
 Ուշագրավ
---