Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը18 սեպտեմբերի 2006 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ եւ գիտնականներ: Բացելով միջոցառումը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ցանկացավ մասնակիցներին հաջող եւ արգասաբեր աշխատանք: Համաժողովի բացմանը ելույթ ունեցան ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Համաժողովի օրակարգի հիմնական հարցը կլինի 21-րդ դարում Հայաստանի ռազմավարության մշակումը: Ընդլայնված նիստի ընթացքում, որի կարգախոսն է` «Նոր պատասխաններ հին հարցերին` հայերը 21-րդ դարում» նախատեսվում է նոր տեսական մոտեցումների քննարկում մշակույթի եւ ինքնագիտակցության տարրերի հնարավոր կիրառաման նպատակով ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը, հասցեագրված օգնությանը ֆերմերներին: Համաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |