Bradenton Herald. Ցեղասպանության ընթացքում հայերն անպաշտպան էին. Նրանց զինաթափել էին

Bradenton Herald. Ցեղասպանության ընթացքում հայերն անպաշտպան էին. Նրանց զինաթափել էին

PanARMENIAN.Net - Bradenton Herald-ը ներկայացնում է Օքլենդի Անկախ համալսարանի հետազոտող Սթիվեն Հելբրուքի հոդվածը, որում հեղինակը պատճառաբանում է՝ ինչու են հայերը Ցեղասպանության ընթացքում անպաշտպան եղել իրենց ղեկավարների առջև.

«Անցյալ ամսվա ընթացքում հարյուրավոր նոր պատմություններ են գրվել, որոնք հաղորդում էին 1,5 մլն մարդու կյանք խլած համաշխարհային պատմության ամենամռայլ էջերից մեկի 100-րդ տարելիցի մասին: Այս պատմություններից գրեթե ոչ մեկը, սակայն, չէր նշում՝ ինչու էին հայերն անպաշտպան Օսմանյան կայսրության իրենց տիրակալների առջև. որովհետև օսմանցիները զինաթափել էին նրանց: Նույն մեթոդը կիրառում էին նացիստները 2 տասնամյակ անց՝ ոչնչացնելու Եվրոպայի հրեաներին, գրել է Օքլենդի Անկախ համալսարանի հետազոտող Սթիվեն Հելբրուքը Bradenton Herald-ում հրապարակված հոդվածում, փոխանցում է ArmenianGenocide100.org-ը:

«Մինչև Օսմանյան կայսրության հետնորդը՝ ներկայիս Թուրքիան, վիճարկում է բազմաթիվ մանրամասներ կապված Հայոց ցեղասպանության հետ, մի շարք պատմաբաններ համաձայնության են եկել որոշ հիմնական փաստերի շուրջ: Առաջինը՝ քրիստոնյա հայերին զրկում էին հիմնական իրավունքներից օսմանցիների մահմեդական իրավունքի տակ: Երկրորդը՝ նրանք զրկված էին կառավարությունում ներկայացված լինելու իրավունքից: Երրորդը՝ օսմանյան իրավունքը հանցագործություն էր համարում առանց կառավարության թույլտվության հրազեն ունենալը: Ինչպես 1901 թվականին գրում էր բրիտանացի ճանապարհորդ Լինչը՝ «հայերին խստորեն արգելվում էր հրազեն ունենալ», - գրել է Հելբրուքը և ավելացրել՝ Առաջին համաշխարհային պատերազմում օսմանցիների՝ Գերմանիային միանալուց և բրիտանական անխուսափելի թվացող ներխուժումից հետո, թուրքրեը որոշել էին տեղահանել հայերին, որոնք, նրանց կարծիքով, անվստահելի էին: Տեղահանման գործընթացը վերածվել էր մահվան երթերի, որոնց ընթացքում հարյուր հազարավորների սպանել էին ոչ մի տեղ չտանող ճանապարհին:

Հոդվածագիրն ընդգծել է փաստը, որ 1915 թվականի տեղահանման հրամանագիրը մահապատիժ էր սահմանել ոչ միայն զինված դիմադրության համար, այլև թաքնվելու կամ որևէ մեկին թաքցնելու համար: Օսմանցիները նաև հրամայել էին, որ հայերի ունեցած ցանկացած հրազեն պետք է հանձնվեր կառավարությանը: Հակառակ դեպքում՝ հրամանագրում ասված է. «Զենքի հայտնաբերման դեպքում խիստ պատիժ է հասնում»:

Օսմանյան իշխանություններն անցնում էին հայկական տներով՝ հրացաններ փնտրելու նպատակով: Գյուղացիներին խոշտանգումներով դրդում էին խոստովանել թաքցրած զենքի մասին: Պատվիրվել էին զանգվածային մահապատիժներ:

Զուգահեռելով նացիստների գործողությունների հետ՝ Հելբրուքը նշել է, որ Գերմանիայում գործընթացը սկսվել էր ավելի անմեղ կերպով: Վեյմարյան Հանրապետությունում կոմունիստների և նացիստ ծայրահեղականների միջև սկսված քաղաքական անախորժություններից հետո մտցվեցին հրազենի սահմանափակումներ՝ քաղաքացիներից պահանջեցին կառավարությունից թույլտվություն ստանալ զենքի կիրառման համար: Դա իհարկե, միայն օրինապահ քաղաքացիներն արեցին:

1931 թվականի վերջին հրազենի գրանցումը պարտադիր էր: Իսկ 1933 թվականին իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը: Նացիստներն անմիջապես կիրառեցին զենքի գրանցումը սոցիալ-դեմոկրատներին և այլ քաղաքական ընդդիմախոսներին զինաթափելու համար: Սկսվել էր համակենտրոնացման ճամբարների դարաշրջանը:

Հրեաների հերթը եկավ 1938-ի աշնանը, երբ նացիստները սկսեցին ճնշել հրեական համայնքին՝ վերցնելով տնտեսական ակտիվներն ու աշխատելով վտարել նրանց երկրից:

Հոլոքոսթի սերմերն արդեն տնկած էին: Բեռլինում և ամբողջ Գերմանիայում ոստիկանությունը հրամայել էր բոլոր հրեաներին հանձնել իրենց զենքը: Գրանցումների շնորհիվ նրանք գիտեին՝ ովքեր են: Շատերը հերթերով շարվել էին ոստիկանության բաժանմունքների մոտ, ով էլ հրաժարվում էր հանձնել, կողոպտվում էին ու ձերբակալվում:

Երբ հրեաները զինաթաված էին, ծուղակը սկսեց աշխատել: «Ճենապակյա գիշերը» կամ «Ջարդված ապակիների գիշերը» մեկնարկել էր: Ավազակները կողոպտել էին հրեական տները և խանութները, այրել սինագոգները: Հրեաներին ծեծի էին ենթարկում և սպանում: «Պահնորդական ջոկատների» կազմակերպության ղեկավար Հայնրիխ Հիմլերի որոշմամբ՝ հրեաների մոտ զենքի առկայությունը կսպռնար 20 տարի համակենտրոնացման ճամբարում պատժով: Այդպես 20.000 հրեա տղամարդ էր ազատազրկվել:

Սկսվել էր պատերազմը և մինչև 1942 թվականը «հրեաների հարցն ամբողջությամբ լուծվել էր»: Հրեաների մոտ վերջին անգամ զենք էին փնտրում, ապա ուղղորդում մահվան ճամբարներ: Սպանվել է 6 միլիոն մարդ:

«Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը միակ դեպքերը չեն, որոնցում դաժան տեղահանումները զինաթափում էին իրենց զոհերին, ապա սպանում», - գրել է Հելբրուքն ու հավելել՝ նման մարտավարություն էր նաև ստալինյան Ռուսաստանում, Իդի Ամինի Ուգանդայում և Փոլ Փոթի Կամբոջայում: Ամերիկացիները պետք է հիշեն այդ իրադարձությունները հաջորդ անգամ, երբ Վաշինգտոնը փորձի սահմանափակել զենք ունենալու իրավունքը կամ էլ փորձի պահանջել զենքի գրանցումը: Պատմության հետ վիճել հնարավոր չէ:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---