Առանց վարորդի երթևեկող Google-ի մեքենաները դուրս կգան հանրային ճանապարհներ

Առանց վարորդի երթևեկող Google-ի մեքենաները դուրս կգան հանրային ճանապարհներ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Google կորպորացիան ավարտել է առանց վարորդի երթևեկող իր մեքենաների բազմամյա փորձարկումները և պատրաստ է առաջին նմուշները դուրս բերել Մաունթին Վյու քաղաքի փողոցներ արդեն 2015-ի ամռանը: Այդ քաղաքում է գտնվում կորպորցիայի կենտրոնակայանը: Ընկերության նպատակն է ստեղծել լիովին ինքնուրույն ավտոտրանսպորտային միջոց, որը կկարողանա երթևեկել առանց մարդու միջամտության: Դուրս բերելով մեքենաները քաղաքի փողոցներ, Google-ը կսկսի փորձարկումների նոր փուլ` դեռևս չհրաժարվելով ձեռքով կառավարումից վթարային իրավիճակում:

Ինտերնետ հսկայի մասնագետներն արդեն 25 էլեկտրոմոբիլ են հավաքել, որոնք կարող են մինչև 40կմ/ժ արագություն բացել: Սահմանափակումը անվտանգության նկատառումներով է արված, թեև ավտոպիլոտով Lexus RX450h ամենագնացների 6 տարվա փորձարկումների ընթացքում գրանցվել է ՃՏՊ ընդամենը 11 դեպք: Ըստ Google-ի ներկայացուցիչների, առանց վարորդի երթևեկող մեքենաները ոչ մի անգամ պատահարի պատճառ չեն դարձել, իսկ բոլոր միջադեպերը կապված են վարորդների անզգուշության հետ: Հիբրիդները մոտ 2,7 մլն կմ են անցել Կալիֆորնիայի ճանապարհներով:

Երկտեղանի նմուշներն ունեն հանովի ղեկ, գազի ոտնակներ և արգելակներ: Փորձարկումների ժամանակ ճանապարհին կհետևի վարորդը, քանի որ որոշ իրավիճակներում հարկավոր է նրա միջամտությունը: Google X գիտահետազոտական լաբորատորիայի գլխավոր գրասենյակից ոչ հեռու փորձարկման ժամանակ պարզվեց, որ մեքենան միշտ չէ, որ ադեկվատ է արձագանքում մարդկանց մեծ կուտակումներին:

Google-ի համար պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաև շրջապատի մարդկանց արձագանքը: Առաջիկա տարիներին ինտերնետ հսկան մտադիր է թողարկել առանց վարորդի երթևեկող ավտոմեքենաների թեստավորման ևս մի քանի ծրագիր: Հնարավոր է, նույնիսկ ԱՄՆ-ից դուրս:

Մաունթին Վյուն փոքր քաղաք է ԱՄն Կալիֆորնիա նահանգում, որը ստացել իր անվանումը Սանտա Քրուզի լեռների տեսարանի պատճառով: Բնակչությունը մոտ 74 066 է ըստ 2010 թ. տվյալների: Այստեղ են գտնվում որոշ խոշոր ընկերությունների գլխավոր գրասենյակները, օրինակ, Google, Mozilla Foundation, VeriSign, Microsoft-ի որոշ ստորաբաժանումներ, Intuit Inc., SGI և այլ: Այստեղ է գտնվում նաև համակարգչային պատմության թանգարանը:

Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---