Mint Press News. Ի՞նչ պետք է լինի, որպեսզի բոլորս համաձայնության գանք «ցեղասպանություն» եզրույթի հարցում

Mint Press News. Ի՞նչ պետք է լինի, որպեսզի բոլորս համաձայնության գանք «ցեղասպանություն» եզրույթի հարցում

PanARMENIAN.Net - Կոտորածը մի երկրում կարող է բնորոշվել որպես «ցեղասպանություն», մյուսում` որպես «ոճրագործություն», իսկ 3-րդ երկրում այդ երևույթի մասին հիշատակելն անգամ կարևորություն չի ներկայացնում: Վերջիվերջո ինչ պետք է լինի, որպեսզի մենք բոլորս համաձայնության գանք «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման հարցում: Այս հարցի պատասխանը մեծամասամբ քաղաքական է։ Այսպես է սկսում Mint Press News պարբերականն իր ուշագրավ անդրադարձը Հայոց ցեղասպանության թեմային:

Հոդվածագիր Ջեֆրի Քավանաֆը նշում է, որ «Հայոց ցեղասպանության վերջերս լրացած 100-ամյակը փաստում է, որ աշխարհը բոլոր ողբերգությունները միանման կերպով չի ընկալում», հայտնում է Tert.am-ը:

«Քաղաքականությունը` և՛ ներսի, և՛ դրսի, իր ուզած ձևով է ուղղորդում մարդկանց կողմից պատմության հստակ փաստերի ընկալումը»,-գրում է Քավանաֆը` որպես ասվածի ապացույց բերելով այն, որ ժամանակակից Թուրքիայում Ցեղասպանության թեման շարունակում է արգելված մնալ:

«ԱՄՆ-ն, որը սերտ կապի մեջ է թուրքական կառավարության հետ, Անկարայի խորհրդով ևս խուսափում է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Նախագահ Օբաման տեղի ունեցածն անվանում է «Մեծ եղեռն»` տպավորություն ստեղծելով, թե 1.5 մլն մարդ զուտ պատահականության պատճառով է զրկվել կյանքից: Կարծես թե նրանք ուղղակի հայտնվել են սխալ վայրում, սխալ ժամանակ»,-շարունակում է հեղինակը:

Քավանաֆի խոսքով՝ «անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ով սովորաբար ավելի վճռական դիրքորոշում է ունենում նման հարցերում, Հայոց ցեղասպանությունն անվանել է «վայրագություն»: Նա նաև հիշատակում է Հոլոքոստի դառը փորձն ունեցող Իսրայելին, որը ևս իրերն իր անուններով չի կոչում և ամեն կերպ խուսափում է տվյալ թեման շահարկելուց:

«Դե ինչ, ազգային շահերը գրեթե միշտ առավել են դասվել պատմական փաստերի ճանաչումից»,-նկատում է հեղինակը: Այնուհետև նա վերհիշում է Հայոց ցեղասպանությունից զատ մի շարք այլ ցեղասպանություններ, որոնք տեղի են ունեցել Ռուանդայում, Դարֆուրում, Բալկաններում, Կամբոջայում։

«Ինչպե՞ս է պատահում, որ դրանց մի մասն ԱՄՆ-ն ընդունում ու ճանաչում է որպես ցեղասպանություն, իսկ նմանատիպ այլ դեպքերը` ոչ: Այս միտումն արտացոլում է ժամանակակից աշխարհում վարվող քաղաքական ոչ պատշաճ լինելը: Դեպքերը կոչվում են իրենց անուններով կամ հերքվում` կախված նրանից, թե ովքեր են իրագործողները: Բոլոր երկրներն էլ այս սկզբունքով են առաջնորդվում, քանի որ դա մարդկային հոգեբանության մի մասն է: Կապ չունի, թե ոճրագործության պատճառով ինչքան մարդ է սպանվել, քաղաքականության մեջ նման բաները 2-րդական են: Ահա այսպիսի քաղաքական դրսևորումները հանգեցնում են նորանոր ոճրագործությունների իրագործման»,- եզրափակում է հոդվածագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---